Արցախի քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանն այսօր Եռաբլուրում ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին` Նիկոլ Փաշինյանին «թշնամի» որակելով:
«Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի»,- հայտարարել է Բադասյանը:
Լրագրողների հարցին՝ հեռացնելու ինչ ճանապարհներ է տեսնում, ասաց՝ «տարբեր, ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնելը»:
«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն պետք է մենք վերացնենք նաև զենքի միջոցով: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար անում, և թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Ինքը պետք է վերանա և հեռանա»,- հայտարարեց Բադասյանը:
Ավելի ուշ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ: