«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում.
«Այսօր գերության մեջ գտնվող մեր մարզի 62 զինծառայողներից 3-ը հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողներից են: