Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հրաժարվեց լրագրողների քաղաքական հարցերին պատասխանելուց:
Հարցին, թե հոգևոր իշխանությունն ինչո՞ւ է արարողակարգը խախտել և Եռաբլուր եկել քաղաքական իշխանությունից առանձին, Կճոյանը հրաժարվեց պատասխանել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին հարցին էլ Նավասարդ Կոճոյանը հրաժարվեց պատասխանելուց.
«Քաղաքական հարցերի չեմ պատասխանելու էս օրով: Ինձ համար այս օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի: Դրանից ցած չեմ իջնելու»: