ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ Աբովյան քաղաքում մասնակցել է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի համար կազմակերպված մոմավառությանը։
Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչեցվել է աղոթք՝ նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար: