Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Եռաբլուրում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հունվարի 30-ին նախատեսված հանդիպմանը՝ նշելով, որ օրակարգում հունվարի 11-ի հայտարարությունն է:
«Ես կարծում եմ՝ օրակարգի ձևավորման համար, նախ՝ պետք է հանդիպում լինի: Այս պահին մենք հունվարի 11-ի հայտարարության, մասնավորապես՝ չորրորդ կետի շուրջ ենք քնարկումներ անելու»,- հայտնեց Գրիգորյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ճշգրտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվը: