ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Ննգի և Կոլխոզաշեն գյուղերի տարածքում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակայքում:
Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել՝ հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից: