ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ոստիկանների շիրիմներին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, հայ ժողովուրդը նշում է Բանակի՝ Հայրենյաց պաշտպանի օրը, ՀՀ զինված ուժերի 29-րդ տարեդարձը։
Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Արցախի իշխանությունները, քաղաքացիներ։