ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ և զինակից ընկերներ,
Այսօր, ավելի քան երբևէ, մենք մեր անսասան վստահությունը պետք է հայտնենք համաժողովրդական ուժի՝ բանակի նկատմամբ։
44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ողջ հայությունը՝ երկրի ներսում թե սահմաններից դուրս, բանակի կողքին է, և այդ հավատի շնորհիվ անհավասար պայքարում հայ զինվորն արեց առավելագույնը։
Խոնարհվում եմ մեր նահատակների շիրիմների առաջ և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին։
Ես համոզված եմ, որ մեր բանակը կուղղի իր մեջքը՝ վերագնահատելով անցածը և շարունակելով կրել իր պատվավոր պատասխանատվությունը, քանզի առաջին հերթին Հայոց բանակից են կախված պետության և ժողովրդի ներկան ու ապագան:
Վստահեցնում եմ՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը կանգնած է բանակի թիկունքին և զորավիգ կլինի բանակաշինության բոլոր ձեռնարկումներին»,- ասված է նախարարի ուղերձում։