«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայոց բանակի օրվա առիթով:
Մարուքյանը իր երդման տեքստն է մեջբերել՝ հավելելով, որ այն դեռ ուժի մեջ է.
«Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:
Երդումս ուժի մեջ է: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: