Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայոց բանակի օրը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանի պետականության հիմնասյուն՝ Հայոց բանակի օրն է:
Այն նախ և առաջ մեր զոհված քաջորդիների ոգեկոչման օրն է. խոնարհվում ենք բոլորի առաջ:
Երախտապարտ ենք Հայոց բանակի սպաներին և զինվորներին՝ հայրենիքին իրենց անմնացորդ նվիրումի համար:
Արցախյան պատերազմը պարտադրեց, որպեսզի օրվա խորհուրդը դառնա Հայոց բանակի հզորացման և Հայաստանի անվտանգության գործին նվիրվելը: Յուրաքանչյուրը դա լավագույնս կարող է անել՝ իր գործն ու աշխատանքը գերազանց կատարելով։ Այդ պարագայում միայն ամուր ոտքի կկանգնենք և կունենանք մշտապես ուժեղ ու ժամանակակից բանակ, հզոր ու անվտանգ հայրենիք»: