Ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը և դա անելու ենք կրկնակի խնամքով և ջանասիրությամբ՝ Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
«Պատերազմում ստացած ծանր հարվածն իր վրա վերցրեց հենց Հայոց բանակը։
Հայ զինվորն ու սպան ամեն ինչ արեցին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար»,- գրել է պատգամավորը:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նույնիսկ այս ծանրագույն կորուստների և քաղաքական անպատասխանատվության պայմաններում որևէ մեկը չի չեղարկել այն ճշմարտությունը, որ Հայոց բանակը Հայաստանի և Արցախի բնականոն գոյության երաշխավորն է։