Այսօր գոհություն Աստծո՝ նաև Եկեղեցու դարավոր պայքարի արդյունքում մենք ունենք հայոց պետականություն, և Եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է պետականության զորացման, պետականության անվտանգության, ամրացման նվիրական գործին. Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,- ասաց Կաթողիկոսը:
Գարեգին Երկրորդն անդրադարձավ նաև վերջին օրերին հայկական եկեղեցիների պղծման դեպքերին, ասաց՝ խստագույնս դատապարտում են նման երևույթները և բոլոր ջանքերը գործադրում են, որ միջազգային հանրությունը ևս իր խոսքն ասի: