Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ ազգային բանակը մեր պետականության հարատևության երաշխավորն է։
«Ոչինչ չի կարող խամրել այն հպարտությունն ու ակնածանքը, որ յուրաքանչյուր հայ տածում է Հայոց բանակի ու Հայ Զինվորի հանդեպ:
Հավերժ փառք ու խոնարհում մեր անմահ հերոսներին:
Տոնդ շնորհավոր, Հա՛յ Զինվոր»: