Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:
Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից: Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:
Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում:
Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր, հայտնաբերվել է 1321 աճյուն: