2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ու վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ սանձազերծված պատերազմը հայ ազգի համար ծանր էր։ Այս տարի բանակի օրը նշվում է առանց տոնական միջոցառումների:
Վաղ առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՊՆ Վաղարշակ Հարությունյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին: