«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ ապաքինվում են հայրենիքի պաշտպանության համար վիրավորված կամ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները։
Շրջայցի ընթացքում ֆուտբոլիստներն ու անձնակազմը ծանոթացել են կենտրոնի պայմաններին հանդիպել և շփվել զինծառայողների հետ։ «Ուրարտուին» էր միացել նաև հայտնի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պլանավորում է նաև համագործակցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ՝ ներգրավվելով կենտրոնի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին։