Բանակի օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության և պաշտպանության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Լուսավոր Հայաստաի» ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: