«Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,- հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից: