Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց Արցախ նախատեսվում է, սակայն ամսաթիվը դեռ հստակեցված չէ՝ այն համաձայնեցվում է կողմերի հետ:
Հումանիտար կենտրոնը միջազգային դարձնելու վերաբերյալ ՌԴ դիրքորոշման ու հայտարարությունների մասին «
Լուրերի» հարցին ի պատասխան Մարիա Զախարովան ասել է. «Այն ամենը, ինչ կապված է ԼՂ և հարակից շրջանների բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետ, այդ հարցերը գտնվում են մեր ԱԻՆ-ի ուշադրության կենտրոնում՝ ՌԴ մասով: Ռուս մասնագետներն աշխատում են հումանիտար առաքելության շրջանակում՝ անցյալ տարվա նոյեմբերից սկսած: Առաջնահերթ ուղղություններից են՝ բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելը, ականազերծումը, չպայթած առարկաների հայտնաբերումն ու ոչնչացումը, անբարենպաստ եղանակային պայմաններում իրավիճակի վերահսկողությունը և հետևանքների վերացումը: Մեր ԱԻՆ-ը հումանիտար հարցերով կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի մասով»: