ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ասուլիսի ընթացքում անդրադարձել է Արցախի հարցին՝ պատասխանելով «Լուրերի» հարցին, թե ինչ ընթացքում է գերիների փոխանակման խնդրի հանգուցալուծումը: Լրագրողը հիշեցրել էր, որ Սերգեյ Լավրովը 2021 թ. առաջին ասուլիսի ընթացքում, անդրադառնալով խնդրին՝ ասել էր, որ հարցը գտնվում է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում: Զախարովան ասել է. «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև հունվարի գագաթնաժողովի պայմանավորվածությունների համաձայն՝ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: Ռուսաստանն այդ հարցով աջակցություն է տրամադրում իր խաղաղապահ զորակազմի միջոցով: ՌԴ նախագահը և ԱԳ նախարարն ընդգծել են, որ խնդրի ամենաիրատեսական տարբերակը գերիների փոխանակումը «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով իրականացնելն է»: