ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՄԻՊ-ը:
«Այս պահին մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում է` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- գրել է Թաթոյանը: