Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում տեղակայված դիտարկման 27 կետում շուրջօրյա վերահսկում է իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ կայքում:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակիչներին:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանից 129 տեղահանված է վերադարձել Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս նրանց թիվը հասնում է 51 537-ի:
Ականազերծման կենտրոնի թիմերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 783,3 հա տարածք, 237,8 կմ ճանապարհ, 929 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 873 պայթուցիկ առարկա: