Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումից, տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը: Մուրադովը հայտարարել է.«2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության իրագործման նպատակով իրականացվեց գերիների հերթական փոխանակումը: Իմ անձնական վերահսկողությամբ, ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքի արդյունքում՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել մեկ գերի, իսկ Երևան է վերադարձվել 5 գերի: Ռուսաստանի խաղաղապահներն առաջիկայում նույնպես կնպաստեն եռակողմ համաձայնության անշեղ իրագործմանը»: