Հանրապետության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները չէին կողմնորոշվում՝ մուտք գործել Գլխավոր դատախազությա՞ն, թե՞ Կառավարության շենք:
Դատախազության շենքի դիմաց նրանք պահանջել են հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
Այնուհետև ցուցարարները որոշել են մտնել Կառավարության շենք:
Ոստիկանության հետ բախումներից հետո 21 ցուցարար է բերման ենթարկվել ոստիկանություն։ Հրապարակում հավաքվածների պնդմամբ՝ բերման է ենթարկվել նաև «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանը։