Իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցներն այսօր փորձել են մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանությունը պատնեշ է կազմել, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել:
Ինչպես տեղեկացրել է «Արմենպրեսը», ոստիկանության աշխատակիցները փորձել են հանդարտեցնել իրավիճակը:
Հիշեցնենք՝ Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաք է կազմակերպվել: