Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Մոսկվա, որտեղ հունվարի 29-ին կանցկացնի ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի երկրորդ խմբի առաջին տուրի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել 14 ֆուտբոլիստներ՝
Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին - «Ռոստով» (Ռուսաստան)
Սարո Գալստյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Գամլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան - «Սիպար» (Տաջիկստան)
Արթուր Մելքոնյան - «Ստոլիցա» (Բելառուս)
Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն» (Ֆրանսիա)
Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)