Հայաստանում կսահմանվի Հարկ վճարողի օր. Կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ պետության և հարկ վճարողի հարաբերությունները չեն սահմանվում միայն վերջիններիս կողմից սահմանված պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում են առավել լայն շրջանակ: Պետականաշինության գործում հարկ վճարողի դերն ըստ արժանվույն գնահատելու և պետության ու հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով նրկայացվել է առաջարկը»,- նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Առաջարկվում է Հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը: Սա այն օրն է, երբ 1992 թվականին առաջին անգամ ընդունվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքը: