Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 192 տեղահանված: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Արցախ է վերադարձել 51.408 մարդ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են իրենց աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 36 հա տարածք, 3 կմ ճանապարհ, 15 բնակելի շենք, 17 պայթուցիկ օբյեկտ է հայտնաբերվել և ոչնչացվել: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 747,3 հա տարածք, 233,8 կմ ճանապարհ, 916 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 854 պայթուցիկ առարկա: