ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է օրվա ընթացքում սպասվող ականների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքների մասին:
«Սակրավորական ջոկատներն այսօր զենք-զինամթերքի վնասազերծում են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում»,- հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն: