Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակման դեպքով: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
«Դեսպանությունն իր խոր մտահոգությունն է հայտնել: Վստահում ենք, անշուշտ, Ֆրանսիայի իշխանություններին՝ հետաքննությունը վարելու և մեղավորներին բացահայտելու հարցում: Անշուշտ, մտահոգված ենք, որովհետև վերջին շրջանում առաջին դեպքը չէր, երբ հայկական մշակութային օջախները, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողները թիրախ են դառնում: Սա գալիս է լրացնելու հայկական մշակութային օջախների նկատմամբ ոտնձգությունների շարքը, սպասում ենք հետաքննության ընթացին»,- ասել է Տոլմաջյանը: