Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին Մոսկվայում: «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի Մհեր Գրիգորյանը: