Հայկ Մարությանը մտադիր չէ հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից և դուրս չի եկել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից:
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը և Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մի ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ տեղեկացրել է, որ Հայկ Մարությանը մտադիր չէ հրաժարական տալ: