ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դուրս է եկել «Կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» կազմից:
Նրան հանձնաժողովում կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արման Եղոյանը:
«Ուզում եմ տեղեկացնել, որ դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից: ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը նոր է տեղադրվել ԱԺ կայքում»,- գրել է Մանուկյանը: