Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Սա նախագահի պաշտոնում Բայդենի առաջին շփումն էր Պուտինի հետ:
Կրեմլի ղեկավարը Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշել՝ մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրի և միջազգային հանրության շահերին` հաշվի առնելով աշխարհում անվտանգության և կայունության պահպանման համար իրենց երկրների հատուկ պատասխանատվությունը:
Բայդենն ու Պուտինը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունները: