Մանկապարտեզներում սանիտարական բոլոր նորմերը պահպանված են: Մեկուկես մետր հեռավորությունը նույնպես: Անգամ ննջարաններում:
Լենա Լևոնյան («Ժպիտներ» մանկապարտեզի տնօրեն) որտեղ անկողին չկա, չեն քնում, պահպանում են կանոնները:
«Ժպիտներ» մանկապարտեզը 400 երեխա ընդունելու հնարավորություն ունի, սակայն համավարակով պայմանավորված՝ այս պահին դռները կարող են բացել 180-ի առաջ: 33 հոգանոց խմբում այժմ 18 երեխա կա: Առաջնահերթությունը տրված է աշխատողի, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողին և տվյալ մանկապարտեզի աշխատակիցների երեխաներին: Հերթագրված երեխաների թիվը մեծ է՝ միայն այստեղ՝ 450:
Լենա Լևոնյան - Կարող ենք ավելի շատ երեխաներ ընդունել, պահանջարկը շատ է, ամեն օր այցելում են խնդրանքով՝ դիմելով երբ պետք է:
Նոր ընդունելություն կազմակերպելու, սահմանափակումները մեղմելու հարցը օրակարգում է՝ ասում է փոխնախարար Անդրեասյանը: Ինտենսիվ քննարկումներ են քաղաքապետարանի, տարածքային կառավարման ու առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների հետ: Հույս ունեն, որ ընդհանուր հայտարարի կգան ու, սանիտարական կանոնների պահպանմամբ, կկարողանան սահմանափակումները թուլացնել ու խմբերն ընդլայնել:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Գուցե փուլայնին տարբերակ գտնենք, որ աստիճանաբար տեղ ունենանք փետրվարի 1-ից աշխատող ծնողների երեխաների համար, մարտից՝ մյուսների համար:
Փոխնախարարը շեշտում է՝ Հայաստանի 270 բնակավայրում փոքրերը զրկված են նախադպրոցական կրթությունից: Երեխաները քիչ են, մի ամբողջ մանկապարտեզ բացելն էլ ծախսային առումով՝ ոչ արդյունավետ: Առաջիկայում հարցին լուծում կտան:
Այլընտրանքային մանկապարտեզ ստեղծելու համար դրամաշնորհային մրցույթ կհայտարարեն:
Ժաննա Անդրեասյան - Համայնքները հնարավորություն կունենան մի քանի տարբերակով 8 մոդել է դիտարկված, կարող է լինել տնային մանկապարտեզների տարբերակը, համայնքում առկա տներից մեկում կազմակերպել նախդպրոցական ծառայությունները, համայնքապետարանների առավել հարմար մասը, նաև դպրոցում կազմակերպել ծառայությունները: Հնարավորություն է տրվում նաև շարժական նախադպրոցական ծառայությունների:
Այդպես կփորձեն մանկապարտեզներն ավելի հասանելի դարձնել ու հասնել կառավարության սահմանած նշաձողին: Որոշել են՝ մինչև 2023 թ. նախադպրոցական հաստատություններում փոքրերի ընդրգրկվածությունը հասցնել առնվազն 70 տոկոսի:
Ժաննա Անդրեասյան - Այս տարվա համար այդ նպատակով նախատեսված է 154 միլիոն դրամի չափ գումար, առաջիկայում կհայտարարենք մրցույթը: Կան մի շարք նախապայմաններ:
Որպեսզի դրամաշնորհից հետո համայնքներում մանկապարտեզները երկար գործեն, մրցույթի պայմանները խիստ են լինելու:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան