Մինչ լիբանանահայութիւնը կ'ապրի իր պատմութեան ամէնէն դաժան օրերը, Պէյրութի նաւահանգիստի պայթումի զոհերու ընտանիքները տակաւին կ'ուղղեն միևնոյն հարցումը՝ «ո՞վ սպաննեց իրենց հարազատները»։ Պէյրութի նաւահանգիստի պայթումի զոհերէն Կայա Ֆուտուլեանի քրոջ՝ Մարիանա Ֆուտուլեանի և աւելի քան երկու հարիւր զոհերու ընտանիքներու հարցումը, թէ ո՞վ սպաննեց իրենց հարազատները, 4 օգոստոս 2020 էն մինչև օրս մնացած է անպատասխան։
Մարիանա Ֆուտուլյան
(Բեյրութի պայթյունից մահացած Կայա Ֆուտուլյանի քույրը) - Քույրիկիս պես շատ մարդիկ գացին: Ամեն ընտանիքները, Maybe 70 ընտանիք էին, կամ ավելի քիչմ՛ը, իրարու հետ կ՛աշխատինք, որ գիտնանք աս ամեն հարցումները, որ խոսեցանք անոր մասին... Պիտ չլռենք, մինչև վերջ երթանք»:
Միւս կողմէ Պէյրութի կարիքաւոր ընտանիքներուն թիւը օր ըստ օրէ կը բարձրանայ . Տնտեսական, ընկերային, ապահովական և ելևմտական հարցեր դիմագրաւող քաղաքացիներէն մեծ մասը կը գոյատևէ շնորհիւ իրարօգնութեան։
Լիբանանահայ Օգնութեան Խաչը իր հիմնադրութեան առաջին իսկ տարիներէն, 1930 թուականէն , առաջնահերթ նկատած է հայ ժողովուրդի առողջապահական կարիքներուն հասնիլը և առ այդ դարմանատուներ հաստատած ՝ գաղութի հայահոծ շրջաններուն մէջ։
Այս ճգնաժամային պայմաններուն Լ.Օ.Խ ը ժողովուրդին կողքին է։ «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կեդրոնը կը կատարէ անմիջական բուժօգնութիւն, բժշկական խնամք և նպաստաբաշխում։ Լ.Օ.Խ ի գործունէութիւնը բազմապատկուեցաւ այս տագնապալի օրերուն։ Մինչև օրս կատարուած է 2500 անվճառ PCR քննութիւն, 3000 ընտանիքներու տան մաքրութեան առարկաներ բաժնուած են, 1500 ընտանիք ստացած է ուտեստեղէնի արկղ, ինչպէս նաև շաբաթը 1600 պնակ ճաշ կը տրամադրուի գաղութի կարիքաւոր զաւակներուն։
Էլի Թաշճյան (բժիշկ) - Աս կենտրոնը, որ տարիներե ի վեր կգործեր, այս ժամանակաշրջանին, բնականաբար, ավելի բազմազբաղ դարձավ: Տնտեսական կարիքները և ընկերային հարցերը բազմացան: Հետևաբար, այս կենտրոնի գործունեությունը նաև բազմապատկվեցավ: Այս ժամանակահատվածին այս կենտրոնը ոչ միայն բժկական օգնություն ցուցաբերեց լիբանանահայության և ընդհանրապես բոլոր լիբանանցիներուն, այլ նաև ընկերային օժանդակություններ տրամադրեց:
Երկար տարիներէ ծառայողական աշխատանք վարող հայկական հիմնարկներէն «Հաուըրտ Քարակէօզեան» ը կը շարունակէ նեցուկ կանգնիլ ժողովուրդին։ 2020 թուականին 100.000 պարագաներ օգտուած են կեդրոնի բժշկական, հոգեբանական և ընկերային ծառայութիւններէն։ Այսօր երկրի ամբողջական փակման օրերուն կեդրոնի դռները բաց են բոլորին։
Սերոբ Օհանյան («Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն) - Փոքրիկ Հովարդ Կարագյոզյանը կմահանա ինֆլուենզա համաճարակեն: Իր ծնողքը երեք տարիներ ետք՝ 1921 թ., կհիմնեն իրենց վաղամեռիկ 14-ամյա Հովարդ Կարագյոզանին անունով հիմնարկ: Եվ ահավասիկ 100 տարիներ վերջ մենք կդիմագրավենք ուրիշ տեսակ համաճարակ՝ կորոնայի համաճարակ:
Հ.Յ.Դ հանրային Կապերու Մարմնի ղեկավար Յակոբ Հաւաթեանը աւելցուց, որ կուսակցութիւնը կը հասնի ժողովուրդի բոլոր կարիքներուն իր կարելիութեան սահմաներուն մէջ և յոյս յայտնեց որ կ'անցնին այս դժուար օրերը, և լիբանանահայութիւնը կը վերագտնէ իր երբեմնի անզուգական դերակատարութիւնը համահայկական աշխատանքներու քարտէսին վրայ։
Հակոբ Հավատյան (Հ.Յ.Դ. հանրային կապերի Մարմնի Ղեկավար) - Կենտրոնական կոմիտեն իր ուղեկից կառույցներով այսօր ավելի քան 10000 սննդամթերքի տուփեր հասած են հայ կարիքավոր ընտանիքներուն: Այյ մեկը տեղի կունենա հերթական և պարբերական դրությամբ:
Վերջապէս գաղութը կ'ապրի եկեղեցւոյ հովանիին տակ, որ յոյս և հաւատք կը ներշնչէ։
Տ. Մկրտիչ Ավագ Քահանա Քեշիշյան - Եկեղեցին եկած բարիքները ժողովուրդեն, բարերարներեն եկած նվիրատվությունները, կհավաքավեին ազգային առաջնորդարան, ազգային առաջնորդարանին միջոցավ կերթար դեպի ծուխերը, և ծխական եկեղեցիները, որ իրենց կարգին նախապատրաստած էին կարիքավոր ընտանիքներու ցանկերը, իրենց հետ անձնապես կապվելով, իրենց օգնությունը կուգային կստանային եկեղեցիեն
Այս ճգմաժամային օրերուն միայն յոյսով , հաւատքով և իրարօգնութեամբ կարելի է գոյատևել։
Հեղինակ՝ Փաթիլ Մկրտիչեան