Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տիկին Գայանե Մոկացյանի ուղեկցությամբ Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի Ֆեյսբուքի էջից:
Հյուրերը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։
Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անտուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները։