Ռուսաստանցի իմունաբան Իլյա Կուկինը կորոնավիրուսով հիվանդացած և առողջացած մարդկանց խորհուրդ է տվել հետաձգել ինտենսիվ մարզումները՝ դա համարելով «ամենամեծ սխալը»՝ տեղեկացնում է lenta-ն:
Բժիշկը նշել է, որ նախորդ մարզական ցուցանիշները վերականգնելու փորձը կարող է ծանրաբեռնել մարմինը, իսկ դա, իր հերթին, կարող է հանգեցնել հետքովիդային ծանր հետևանքների կամ առաջացնել հիվանդության կրկնություն:
Մասնագետը խորհուրդ է տալիս աստիճանաբար վերականգնել առողջությունը՝ հետվիրուսային բարդություններից խուսափելու համար: