Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշտ քաղաքականություն վարել բարձր զինվորական պաշտոններում կադրերի նշանակման հարցում:
Այս առնչությամբ 1lurer.am-ը պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարությունից:
Նախարարությունից հաստատեցին տեղեկությունը.
«Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել` զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել այն թեկնածուներին, որոնք չունեն բարձրագույն զինվորական կրթություն: Դա նախարարությունում սկիզբ առած գլոբալ բարեփոխումների կարևոր՝ կադրային ուղղություններից մեկն է»: