Գանձասարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգի ժամանակ Աստծո բարեգթությունն է աղերսվել անհայտ կորածների և գերիների տունդարձի համար:
Արարողությանը մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, անհայտ կորած և նահատակված զինծառայողների մի խումբ հարազատներ: