Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն այսօր նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:
Նշենք, որ մինչ այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ղուլարյանն ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:
«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը, համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում կոմիտեի աշխատակազմի, մասնագիտական հանրության, ինչպես նաև պետական համակարգի իմ գործընկերների աջակցությամբ կկարողանանք իրականացնել կոմիտեի վրա դրված բոլոր պարտականությունները»,- ասաց Ղուլարյանը: