ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմելլա ՇԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է նախագահի հրամանագրում: