ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցի թեկնածության վերաբերյալ քննարկումներին, ասել է, որ իրենց քաղաքական ուժի շրջանակում Մակունցի թեկնածության հարցով փոքրիկ քննարկում է եղել, որից հետո որոշվել է քաղաքական նշանակում կատարել:
Ինքը համաձայն չէ այն պնդումների հետ, թե Մակունցը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի:
«Նշանակումները լինում են քաղաքական և դիվանագիտական: Այս փուլում իշխանությունը ճիշտ է համարում, որ կարող է քննարկել Լիլիթ Մակունցի թեկնածությունը: Ես վստահ եմ՝ ում թեկնածությունն էլ մենք բերեինք, ում թեկնածությունն էլ առաջադրեինք, մեկ է՝ ինչ-որ բան ասվելու էր:
Ես աշխատել եմ տիկին Մակունցի հետ նախարար ժամանակ, բայց ինձ ավելի շատ դուր է եկել աշխատանքը պառլամենտում, պառլամենտական դիվանագիտության շրջանակներում ես տեսել եմ նրա աշխատանքը, ես տեսել եմ նրա կապերը»,- ասել է Ալեն Սիմոնյանը: