Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է մշակութային գործունեության վերամեկնարկը և կինոսիրողներին խոստանում է ֆրանսիական ժամանակակից կինոյի բացահայտման երկու շաբաթ:
«Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոնը» աշխարհում տարածված մի գաղափար է, որ թույլ է տալիս հատուկ ուշադրության արժանացնել երիտասարդ ֆրանկոֆոն կինոռեժիսորներին՝ հնարավորություն ընձեռնելով ամբողջ աշխարհի կինոսերներին՝ արտահայտել ֆրանսիական կինոյի հանդեպ ունեցած իրենց սերն ու հետաքրքրությունը:
Հայ հանդիսատեսը կկարողանա դիտել այս տարվա ֆիլմացանկում ներառված ֆիլմերը «Նաիրի» կինաթատրոնում, Թումո կենտրոնում՝ սույն թվականի փետրվարի 2-11-ը: