Կոտայքի մարզպետարանում կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։ Մրցույթին մասնակցել է 7 անձ։ ՀՀ Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։
«Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը»,- ասված է հայտարարությունում։