«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հայտնել է, որ իրենց աջակցությամբ նկարահանված «ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, ինչպես նաև London International Shouts Film Festival փառատոնում՝ Honorable Mantion մրցանակի։
Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ նախագիծը կյանքի է կոչվել՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնել հայ արվեստը ու ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտել մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։