Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերության տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ «Աէրոֆլոտը» փոփոխություն է մտցնում միջազգային չվերթերի ծրագրում՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով:
Մոսկվա-Երևան չվերթերից բացի կչեղարկվեն նաև Մոսկվա-Ակտաու, Մոսկվա-Ակտոբե, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Ամստերդամ, Մոսկվա-Աթենք, Մոսկվա-Բարսելոնա, Մոսկվա-Վաշինգտոն, Մոսկվա-Պրահա, Մոսկվա-Մյունխեն և մի շարք այլ չվերթեր: