ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) թույլատրել է տարբեր ընկերությունների պատվաստանյութեր օգտագործել «բացառիկ իրավիճակներում»: Միաժամանակ, ամերիկացի մասնագետները դեռ չեն ուսումնասիրել, թե որքան անվնաս է մեկ օրգանիզմում տարբեր պատվաստանյութերի կիրառումը՝ գրում է Вечерняя Москва-ն:
Ռուս մասնագետների կարծիքով՝ արևմտյան պատվաստանյութերը, օրինակ՝ Pfizer-ն ու Moderna-ն, կարելի է խառնել, քանի որ պատրաստվում են նույն տեխնոլոգիայով: Դա թույլ է տալիս բացառիկ դեպքերում դրանք խառնել:
Ինչ վերաբերում է ռուսական պատվաստանյութերին, ապա դրանք խառնելն, ըստ մասնագետների, «այնքան էլ լավ գաղափար չէ», քանի որ Sputnik V-ն ու EpiVacCorona-ն, օրինակ, սկզբունքորեն տարբեր տեխնոլոգիաներ են, իմունային համակարգի վրա գործողության մեխանիզմը տարբեր է: Բացի դրանից՝ տարբերություն կա հակացուցումներում:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան խորհուրդ էր տվել կորոնավիրուսով հիվանդացածներին չպատվաստել, նույնիսկ եթե հակամարմինների մակարդակը հավասարվի զրոյի: