ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Ֆեյսբուքի էջում կատարած գրառումով ողջունել է նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
Դեսպանատան էջում նշված է. «Իր դիվանագիտական ուղին Բլինքենը սկսել է ԱՄՆ պետքարտուղարությունում 1993 թ., իսկ երեկ նա վերադարձավ կառույցը ղեկավարելու նպատակով։
«Միասին մենք կիրագործենք նախագահ Բայդենի նախանշած արտաքին քաղաքականությունը, որը կխթանի Միացյալ Նահանգների անվտանգությունը, բարեկեցությունն ու արժեքները՝ ի շահ մեր ժողովրդի»,- խոստացավ պետքարտուղար Բլինքենը»։