Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով:
Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ: Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանիսայի դեսպանությունից:
Հայաստան իր այցելության շրջանակում Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: